Հարի Քեյնը արձագանքել է իր վնասվածքի մասին լուրերին

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը արձագանքել է Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Այնտրախտի» դեմ խաղում ստացած վնասվածքի լուրին։ Անգլիացին խաղադաշտը լքել է հանդիպման վերջում։

«Մի քանի օրից ամեն ինչ լավ կլինի։ Ես կվերսկսեմ մարզումները», – հարձակվողի խոսքերն է մեջբերել Sky Germany-ն։

32-ամյա հարձակվողը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է վեց հանդիպում՝ խփելով 11 գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։