Հարի Քեյնը հստակ որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Անգլիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը հայտնել է, որ չի ցանկանում վերադառնալ Պրեմիեր լիգա, գրում է The Guardian-ը։

«Անկասկած կարող եմ երկարաձգել պայմանագրիս ժամկետը «Բավարիայի» հետ։ Ակումբի ղեկավարության հետ դեռ չեմ խոսել այդ թեմայով, բայց եթե հնարավորություն լինի, պատրաստ եմ բաց զրույցի։

Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կանցնի մրցաշրջանը և ինչ արդյունքներ կունենանք։ Հիմա ամեն ինչ հիանալի է ընթանում, և այլ բանի մասին չեմ մտածում։ Երբ նոր էի տեղափոխվել Գերմանիա, գուցե ասեի, որ ուզում եմ վերադառնալ Անգլիա, բայց հիմա այդ ցանկությունը մարել է։ Թեպետ չեմ բացառում, որ մի օր կվերադառնամ։

Սա իմ կարիերայի վերջին մրցաշրջանը չէ, այնպես որ խուճապի պատճառ չկա»,- նշել է 32-ամյա ֆուտբոլիստը։

Քեյնը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 15 խաղի, որոնցում խփել է 21 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։