Give Me Sport պորտալի փորձագետները կազմել են 2026 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակի գլխավոր հավակնորդների դասակարգումը։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Ռեալ Մադրիդի հարձակվող Կիլիան Մբապեն, ով ներկայումս ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից է թե՛ Լա լիգայում, թե՛ Չեմպիոնների լիգայում։
Երկրորդ տեղում է Բարսելոնայի երիտասարդ հարձակվող Լամին Յամալը, իսկ երրորդը՝ Բավարիայի անգլիացի ֆորվարդ Հարրի Քեյնը։
2025-ի «Ոսկե գնդակի» դափնեկիր Ուսման Դեմբելեն այս անգամ հայտնվել է չորրորդ հորիզոնականում, իսկ լավագույն հնգյակը եզրափակում է Բարսելոնայի կիսապաշտպան Պեդրին։
Տասնյակում տեղ են գտել նաև Էրլինգ Հոլանդը, Ջուդ Բելինգհեմը, Մոհամեդ Սալահը, Վինիսիուս Ժունիորը և Ռոդրին։ Լիոնել Մեսսին զբաղեցրել է 16-րդ տեղը, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն՝ 20-րդը։