Հոկտեմբերի 7-ին ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումների փաստաթուղթը։
Ըստ հրապարակված տվյալների՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 13,000 շվեյցարական ֆրանկով (շուրջ 16,250 ԱՄՆ դոլար)՝ սեպտեմբերյան խաղերում արձանագրված մի շարք խախտումների համար։
«Պորտուգալիայի» հավաքականի դեմ խաղում գրանցվել են թիմային խախտումներ, խաղի ընթացքում կարգուկանոնի և անվտանգության խախտումներ, խաղադաշտ ներխուժման կամ դրա փորձի դեպքեր, ինչպես նաև հրավառությունների և այլ առարկաների օգտագործում։
«Իռլանդիայի» հավաքականի դեմ հանդիպման ժամանակ նույնպես արձանագրվել են կարգուկանոնի և անվտանգության կանոնների խախտումներ, ինչպես նաև կիրառվել են հրավառություններ կամ այլ առարկաներ։
ՖԻՖԱ-ի որոշումներից մի մասը հնարավոր է բողոքարկել։