«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է իր մարզավիճակի մասին, հայտնում է անգլիական ակումբի կայքը:
«Կարիերայիս լավագույն մարզավիճակում եմ, երբեք ավելի լավ չեմ զգացել, քան հիմա:
Երբ որդիս ծնվեց, սկսեցի անջատվել իրականությունից: Երեխայիս հետ ժամանակ անցկացնելիս այլևս չեմ մտածում ֆուտբոլի մասին և անհանգստանում տարբեր բաների համար: Պետք է շնորհակալություն հայտնեմ որդուս»,- նշել է նորվեգացին:
Հոլանդը գոլ է խփել 9 խաղ անընդմեջ: