«Չելսին» ցանկանում է նոր հարձակվող ձեռք բերել

«Չելսին» հետաքրքրված է «Բորնմութի» վինգեր Անտուան Սեմենյոյով, ըստ Fichajes-ի։ Աղբյուրի համաձայն՝ «Ազնվականները» հետաքրքրված են 25-ամյա խաղացողի ծառայություններով, ով լավ է մեկնարկել Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում։

Ըստ լուրերի, մայրաքաղաքային ակումբը պատրաստ է Սեմենյոյի համար ծախսել 92 միլիոն եվրո։ Սեմենյոն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում յոթ խաղում խփել է վեց գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։

Նրա ներկայիս պայմանագիրը «Բորնմութի» հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի կեսերը։