«Բարսելոնան» անդրադարձել է Ժորդի Ալբայի որոշմանը․ իսպանացին կավարտի կարիերան

«Ինտեր Մայամիի» պաշտպան Ժորդի Ալբան հայտարարել է MLS-ի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո խաղից հեռանալու մասին: «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել սոցիալական ցանցերում:

«Մի պաշտպան, որը նման չէ մյուսներին: Նա իր անունը գրել է «Բարսելոնայի» պատմության մեջ: Շնորհակալություն, Ժորդի», – ասվում է «Բլաուգրանայի» հայտարարության մեջ:

Ժորդի Ալբան «Բարսելոնայի» կազմում խաղացել է 2012-ից 2023 թվականներին: Այդ ընթացքում նա խաղացել է 459 խաղ, խփել 27 գոլ և կատարել 99 գոլային փոխանցում: Ալբան «Բարսելոնայի» հետ նվաճել է 18 գավաթ՝ վեց անգամ նվաճելով Իսպանիայի առաջնության տիտղոսը և մեկ անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը: