Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասսանոն կրկին քննադատել է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուին, հաղորդում է Milan Reports-ը։
«Ոմանք կարող են մտածել, թե ես անձնական խնդիրներ ունեմ Լեաուի հետ։ Ես նրան չեմ ճանաչում և ցանկություն էլ չունեմ ճանաչելու։ Ես սիրում եմ ֆուտբոլը, և բախտ եմ ունեցել խաղալ բացառիկ ֆուտբոլիստների հետ։
Երբ տեսնում եմ մի խաղացողի, որը չի կարողանում հարվածել ոչ ձախ, ոչ աջ ոտքով, մարդիկ կարծում են, թե ես նրա դեմ եմ տրամադրված։ Բայց դա ճշմարտությունն է։ Լեաուն արագ է, բայց ֆուտբոլը չի հասկանում։
Ինձ անհանգստացնում է այն, որ նա իրեն ֆենոմեն է համարում։ Բայց սա արդեն ոչ թե ֆուտբոլիստի, այլ ակումբի խնդիրն է, որը նրան վճարում է 8 միլիոն։ Եթե Լեաուն այդքան չվաստակեր ու խաղար նույն կերպ, ոչ մի հարց էլ չէր առաջանա», — ասել է Կասսանոն։