Վոյցեխ Շչեսնին Լա Լիգայում «Բարսելոնայի» կազմում կրեց իր առաջին պարտությունը

«Բարսելոնայի» լեհ դարպասապահ Վոյցեխ Շենսնին մրցաշարի իր 17-րդ խաղում կրեց իր առաջին պարտությունը Իսպանիայի առաջնությունում։ «Բլաուգրանան» Լա Լիգայի 8-րդ տուրի արտագնա խաղում 1-4 հաշվով պարտվեց «Սևիլիային»։

Սա Շչեսնիի երկրորդ խաղն էր Լա Լիգայում այս մրցաշրջանում։ Ավելի վաղ «Բարսելոնան», Վոյցեխի գլխավորությամբ 2-1 հաշվով հաղթել էր «Ռեալ-Սոսյեդադին»։

Անցյալ մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում իր դեբյուտային մրցաշրջանում Շչեսնին անցկացրել է 15 հանդիպում, որոնցից 14-ում հաղթել և մեկում ոչ-ոքի է գրանցել։