Լրագրող Էկրեմ Քոնուրի խոսքով՝ 21-ամյա «Պորտուի» հարձակվող Սամու Ագեխովան կարող է տեղափոխվել Լոնդոնի «Թոթենհեմ»։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Թոթենհեմը» ուշադիր հետևում է իսպանացի հարձակվողին, ով նախորդ մրցաշրջանում խփել է 27 գոլ։
Սակայն հունվարին տրանսֆերը քիչ հավանական է, քանի որ «Պորտուն» չի ցանկանում մրցաշրջանի կեսից կորցնել իր առանցքային խաղացողին։ Գործարքը կարող է տեղի ունենալ հաջորդ ամռանը։ Ագեխովան այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում ութ խաղում խփել է հինգ գոլ։ Նրա ներկայիս պայմանագիրը «Պորտուի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսը։
Հեղինակավոր Transfermarkt պորտալի տվյալներով՝ նրա արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։