Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահ Ռաֆայել Լուսանը մեկնաբանել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի և ազգային հավաքականի միջև ստեղծված լարված իրավիճակը՝ կոչ անելով համագործակցել փոխըմբռնման մթնոլորտում։
Սեպտեմբերյան խաղերից հետո Ֆլիկը դժգոհել էր, որ Իսպանիայի հավաքականը բավարար զգուշությամբ չի վերաբերվել իր խաղացողների առողջությանը։ Նրա խոսքով՝ Լամին Յամալը մասնակցել էր հանդիպումներին՝ չնայած անհարմարություններին։ Իսպանական մամուլի տեղեկություններով՝ հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն նույնիսկ հոկտեմբերյան խաղերի համար կրկին հրավիրել է Յամալին՝ անտեսելով վերջինիս խնդրանքը՝ չանել դա առողջական խնդիրների պատճառով։
««Բարսելոնան» մեծ ու հեղինակավոր ակումբ է, և մենք մեր գործողությունները համաձայնեցնում ենք նրանց հետ։ Չի կարելի նման իրավիճակներին չափազանց մեծ արձագանք տալ կամ դրանք վերածել հակասության։ Պետք է ամեն ինչ դիտարկել արդարացի տեսանկյունից։
Եթե կա բժշկական եզրակացություն, ապա այն պետք է պատշաճ կերպով գնահատվի։ Ամենակարևորն այն է, որ Իսպանիան ներկայումս տղամարդկանց և կանանց հավաքականներով միասին աշխարհի դասակարգման աղյուսակում առաջին տեղում է։ Ես միշտ ուրախ եմ, երբ տիրում են ներդաշնակությունն ու խաղաղությունը», – ասել է Լուսանը Cadena SER-ի հետ զրույցում։