Opta սուպերհամակարգիչը թարմացրեց թիմերի՝ 2025/26 մրցաշրջանի Լա Լիգայի տիտղոսը նվաճելու հնարավորությունների վերաբերյալ իր տվյալները։
Նախորդ շաբաթավերջին «Ռեալ Մադրիդը» հաղթեց «Վիլյառեալին» 3-1 հաշվով և բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական՝ երկու միավորով առաջ անցնելով «Բարսելոնայից», որը ջախջախիչ պարտություն կրեց «Սևիլյայից»՝ 4-1 հաշվով։
Սուպերհամակարգիչը «Բարսելոնայի» չեմպիոնական հավանականությունը գնահատում է 46.6%, մինչդեռ «Ռեալ Մադրիդինը՝ 46.55%։
Նշենք, որ 7-րդ տուրից հետո «Ռեալ Մադրիդի» չեմպիոնական տիտղոսը նվաճելու հնարավորությունները գնահատվում էին 31.4%, մինչդեռ «Բարսելոնայինը՝ 62.5%։