Ռոդրին խոսել է իր վնասվածքի մասին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին պատասխանել է «Բրենտֆորդի» դեմ խաղում ստացած վնասվածքի մասին հարցին։

Իսպանացին խաղադաշտում էր մեկնարկային կազմում, բայց 22-րդ րոպեին վնասվածքի պատճառով ստիպված եղավ լքել խաղադաշտը, որին փոխարինեց Նիկոն։

Խաղն ավարտվեց «Քաղաքայինների» 1-0 հաշվով հաղթանակով։

«Ես լավ եմ։ Ես որոշակի անհարմարություն զգացի ազդրի մկանիս մեջ, բայց հիմա ավելի լավ է։ Գլխավորն այն է, որ մենք հաղթեցինք։ Ես մի փոքր ձգեցի ոտքս, ինչպես Եվրո 2024-ի եզրափակչում։ Այդպես էլ լինում է։ Ես մկանային հոգնածություն չունեմ, ես թարմ եմ զգում։ Լավ է, որ ընդմիջում կա. ես հնարավորություն կունենամ վերադառնալ մարզավիճակս։ Հուսով եմ՝ կկարողանամ խաղալ հաջորդ խաղում», – Ռոդրիի խոսքերն է փոխանցում Gazeta.Ru-ն։