Ֆիլ Ֆոդենը որոշում է կայացրել իր ապագայի հետ կապված

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆիլ Ֆոդենը ցանկանում է մնալ ակումբում առաջիկա տարիներին, ըստ Football Insider-ի։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա Ֆոդենը պատրաստ է երկարաձգել իր պայմանագիրը «Քաղաքայինների» հետ, որը լրանում է 2027 թվականի ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում անգլիացին մասնակցել է ութ խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով երկու գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։