Պեպ Գվարդիոլան անդրադարձել է Ռոդրիի վնասվածքին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Ռոդրիի վնասվածքին, որը կիսապաշտպանը ստացել էր ԱՊԼ-ի 7-րդ տուրի «Բրենթֆորդի» դեմ արտագնա խաղում (1:0)։

29-ամյա իսպանացին սկսեց հանդիպումը մեկնարկային կազմում, սակայն ստիպված փոխարինվեց արդեն 22-րդ րոպեին։

«Ռոդրին ուժեղ է։ Բնականաբար, չեմ ցանկանա նրան կորցնել, քանի որ նա մեր համար առանցքային ֆուտբոլիստ է։ Մենք փորձեցինք ամեն ինչ անել նրա առողջությունը պահպանելու համար, բայց հիմա ստիպված ենք ընդունել իրավիճակը», — նշել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ընթացքում։

Մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչը հավելել է, որ հույս ունի՝ Ռոդրին խաղադաշտ կվերադառնա երկու-երեք շաբաթից շուտ։