Մայքլ Օուեն․ «Ես միշտ ասել եմ, որ նրա ոճը այնքան էլ հարմար չէր «Մանչեսթեր Սիթիի» համար»

«Էվերթոնի» հարձակվող Ջեք Գրիլիշը Պրեմիեր Լիգայի յոթ խաղերում խփել է մեկ գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը խոսել է 30-ամյա ֆուտբոլիստի ելույթների մասին։

«Այս տեղափոխությունը հիանալի որոշում էր Ջեքի համար։ Կարծում եմ՝ նա ավելի լավ է համապատասխանում «Էվերթոնին»։ Նա բավականին յուրահատուկ ֆուտբոլիստ է։ Նա սիրում է գնդակը պահել և շատ տուգանային հարվածներ է իրացնում։ Ես միշտ սիրել եմ նրան։

Ես միշտ ասել եմ, որ Գրիլիշի ոճը այնքան էլ հարմար չէր «Մանչեսթեր Սիթիի» համար։ Ակնհայտ է, որ «Էվերթոնը» ձեռք է բերել հիանալի ֆուտբոլիստի, ով կարող է շատ բան առաջարկել խաղադաշտում», – ասել է Օուենը 247Bet-ին։

«Էվերթոնը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը։