«Յուվենտուսը» մերժել է «Չելսիի» 66 միլիոն եվրոյի առաջարկը կիսապաշտպան Քենան Յիլդիզի համար, հայտնում է Teamtalk-ը։
20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև մեկ այլ անգլիական ակումբ՝ «Արսենալը»։
Tuttosport-ի տվյալներով՝ «Արսենալը» սկաուտներ է ուղարկել «Յուվենտուս» – «Միլան» խաղին՝ կիսապաշտպանին հետևելու համար։ Նա խաղացել է 69 րոպե՝ առանց գոլ խփելու։
2025/26 մրցաշրջանում Յըլդըզը բոլոր մրցաշարերում անցկացրած ութ խաղում խփել է երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։