Պորտուգալացի կիսապաշտպան Ժոաու Պալինյան կարող է մշտական հիմունքներով միանալ «Թոթենհեմին», ըստ լրագրող Էկրեմ Քոնուրը։
Աղբյուրի համաձայն՝ «Թոթենհեմը» մտադիր է մրցաշրջանի ավարտին գնել 30-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայից»։ Ըստ որոշ տեղեկությունների՝ մշտական տրանսֆերը «Թոթենհեմին» կարժենա 30 միլիոն եվրո, որը նշված է ֆուտբոլիստի վարձակալության պայմանագրում։
Պալինյան «Թոթենհեմի» կազմում անցկացրել է 11 խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով երեք գոլ։ «Բավարիան» կիսապաշտպանին ձեռք է բերել «Ֆուլհեմից» 51 միլիոն եվրոյով 2024 թվականի ամռանը։