«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Լա լիգայի 8-րդ տուրում «Սևիլյայից» կրած ծանր պարտության (4-1) մասին։
«Խաղային սխեման փոխելո՞ւ եմ։ Չեմ կարծում, որ խնդիրը դրանում է։ Ամենակարևորը սխալներից խուսափելն է։
Կարելի է տարբեր պատճառներ նշել, սակայն փաստ է, որ առաջին խաղակեսում մենք վատ էինք խաղում։ Ընդմիջումից հետո որոշ փոփոխություններ արեցինք, և դա օգնեց փոխել իրավիճակը։
Ինչպես ՊՍԺ-ի հետ խաղից հետո էի ասում, հիմա էլ պետք է դասեր քաղենք ու առաջ նայենք։ Միջազգային դադարի ավարտից հետո վնասված ֆուտբոլիստներից շատերը կվերադառնան, ինչը մեզ համար կարևոր է։ Մինչ այդ պետք է ընդունենք այս պարտությունը։
Բոլորը հիասթափված են, բայց պետք է շարունակենք պայքարը մինչև մրցաշրջանի ավարտը։ Այո, պարտությունը տհաճ է, սակայն սա ընդամենը մեկ խաղ է, և մենք պետք է առաջ շարժվենք։
Սա՞ էր ամենածանր հանդիպումը իմ համար «Բարսելոնայում»։ Ոչ, ամենացավոտ պարտությունը Միլանում էր՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ինտերի» դեմ։ Հիմա մնում է ընդունել այս արդյունքը և դրական վերաբերմունքով նայել առաջ»,- ասել է Ֆլիկը մամուլի ասուլիսում։