Gazeta-ի փոխանցմամբ՝ «Արսենալի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուշը կարող է տեղափոխվել «Ֆլամենգո»։
Աղբյուրի համաձայն՝ «Ֆլամենգոն» հետաքրքրված է 28-ամյա հարձակվողի տրանսֆերով, սակայն ակումբը չի պատրաստվում վճարել «Արսենալի» պահանջած 30 միլիոն եվրոն։
Ժեզուշը պատրաստ է լքել «Արսենալը», քանի որ ցանկանում է ավելի շատ խաղալ և մասնակցել Բրազիլիայի հավաքականի առաջիկա աշխարհի առաջնությանը։ Ժեզուսը այս մրցաշրջանում խաղադաշտ չի դուրս եկել, քանի որ շարունակում է վերականգնվել խաչաձև կապանների պատռվածքից։
Հարձակվողի ներկայիս պայմանագիրը «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։