«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ռեկորդային գոլերի շարք է գրանցում։ 25-ամյա ֆուտբոլիստը գոլ խփեց կիրակի օրը Պրեմիեր լիգայի «Բրենտֆորդի» դեմ տարած հաղթանակում (1-0):
Հարձակվողը գոլ է խփել «Սիթիի» և Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում ինը անընդմեջ խաղում՝ անձնական ռեկորդ նրա ողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում, հաղորդում է Gazeta.Ru-ն՝ հղում անելով Opta-ին։
Ընդհանուր առմամբ, նա այս շարքի ընթացքում խփել է 16 գոլ։ Հոլանդը գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի ռմբարկուների ցուցակը՝ յոթ խաղում խփած ինը գոլով։
Նրա ամենամոտ մրցակիցը՝ «Բորնմութի» Անտուան Սեմենյոն զիջում է երեք գոլով։