Էրլինգ Հոլանդ․ «Մի մոռացեք Մբապպեի մասին»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գոլը միակն էր Պրեմիեր լիգայի «Բրենտֆորդի» դեմ խաղում։

Խաղից հետո լրագրողները «Սիթիի» հարձակվողին հարցրին «Բավարիայի» Հարի Քեյնի հետ «Ոսկե խաղակոշիկի» համար մրցակցության մասին։

«Մրցակցություն Քեյնի հետ։ Մի մոռացեք Մբապպեի մասին», – Հոլանդի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։

«Մանչեսթեր Սիթիի» աստղը Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփել է ինը գոլ։ Կիլիան Մբապեն նույնքան գոլ է խփել Լա Լիգայում «Ռեալ Մադրիդի» կազմում, մինչդեռ Հարի Քեյնը ավելի հաճախ է գոլ խփել՝ 11 գոլով Բունդեսլիգայում։