Բրազիլացի հարձակվող Էնդրիկը, ով քիչ խաղաժամանակ է ստանում «Ռեալ Մադրիդում», կարող է տեղափոխվել Ֆրանսիա։ Le10Sport-ի տվյալներով՝ «Մարսելը» հետաքրքրված է 19-ամյա հարձակվողի ծառայություններով։
Պրովանսական ակումբը ցանկանում է Էնդրիկին վարձակալել մինչև մրցաշրջանի ավարտը։ Գործարքը կարող է կնքվել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Էնդրիկի շուկայական արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։
Բրազիլացին պայմանագրային պարտավորություն ունի «Արքայական ակումբի» հետ մինչև 2030 թվականի կեսերը։ Ֆրանսիական լիգայի յոթ տուրից հետո «Մարսելը» 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։