Բելգիայի հավաքականի նախկին հարձակվող Էդեն Ազարը մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեի հաղթանակը 2025 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկությունում։
Ֆրանսիացին գերազանցել է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալին։
«Ես ուրախ եմ Դեմբելեի համար: Նա արժանի էր «Ոսկե գնդակին»։ Բայց այն, ինչ Յամալն անում է այդքան երիտասարդ տարիքում, իսկապես անհավանական է։
Ես չգիտեմ որևէ մեկին, ով նման բանի է հասել մինչև 18 տարեկան դառնալը, բացի, գուցե, Մեսսիից։ Արդյունավետությունը սովորաբար գալիս է ավելի ուշ՝ փորձի հետ։
Բայց այստեղ, կարծես, այս 28-ամյա ֆուտբոլիստը, որն անցկացրել է 500 խաղ, ամեն ինչ անում է կատարյալ», – Ազարի խոսքերն է մեջբերում So Foot-ը։
2024/25 մրցաշրջանում Դեմբելեն օգնել է ՊՍԺ-ին նվաճել հինգ տիտղոս՝ Ֆրանսիայի առաջնությունը, Ֆրանսիայի գավաթը և Ֆրանսիայի Սուպերգավաթը, ինչպես նաև Չեմպիոնների Լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։