BBC-ի փոխանցմամբ՝ «Արսենալի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուշը կարող է տեղափոխվել «Ֆլամենգո»։
Աղբյուրի համաձայն՝ «Ֆլամենգոն» հետաքրքրված է 28-ամյա հարձակվողի տրանսֆերով, սակայն ակումբը չի պատրաստվում վճարել «Արսենալի» պահանջած 30 միլիոն եվրոն։ Ժեզուշը պատրաստ է լքել «Արսենալը», քանի որ ցանկանում է ավելի շատ խաղալ և մասնակցել Բրազիլիայի հավաքականի առաջիկա Աշխարհի առաջնությանը։
Բրազիլացին այս մրցաշրջանում խաղադաշտ դուրս չի եկել, քանի որ շարունակում է վերականգնվել խաչաձև կապանների պատռվածքից։ Հարձակվողի ներկայիս պայմանագիրը «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականը։