«Բավարիան» Մանուել Նոյերին փոխարինող է գտել

«Բավարիան» հետաքրքրություն է ցուցաբերում «Միլանի» դարպասապահ Մայք Մանյանի նկատմամբ, հայտնում է TEAMtalk-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բավարիան» վերջերս արագացրել է 39-ամյա Մանուել Նոյերի փոխարինողի որոնումները։ Գերմանական գրանդը քննարկում է 30-ամյա Մայք Մանյանի տրանսֆերը, ով չի կարողացել համաձայնության գալ «Միլանի» հետ նոր պայմանագրի շուրջ։

Դարպասապահի գործող պայմանագիրը «Միլանի» հետ լրանում է 2026 թվականի ամռանը։ Transfermarkt-ի փորձագետները ֆրանսիացու արժեքը գնահատում են 25 միլիոն եվրո։