«Բավարիան» կապ է հաստատել «Արսենալի» ֆուտբոլիստի գործակալի հետ

«Բավարիան» կապ է հաստատել «Արսենալի» աջ պաշտպան Յուրիեն Թիմբերի ներկայացուցիչների հետ։ Caught Offside-ի տվյալներով՝ ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև մեկ այլ առաջատար ակումբ, որի անունը չի նշվում։

Աղբյուրի համաձայն՝ շատ քիչ հավանական է, որ հոլանդացին միանա մյունխենյան ակումբին, քանի որ նա ցանկանում է շարունակել իր կարիերան «Արսենալում»։ «Արսենալը» բանակցություններ է վարում Թիմբերի հետ պայմանագիրը երկարաձգելու համար, որը լրանում է 2028 թվականի ամռանը։

Պաշտպանը լոնդոնյան ակումբում հանդես է գալիս 2023 թվականի ամռանից։ Այս ընթացքում նա մասնակցել է 60 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով չորս գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։