Իսպանական Mundo Deportivo թերթի փոխանցմամբ՝ «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Կարիմ Ադեյեմին կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» հետաքրքրված է 23-ամյա հարձակվողով, ով շատ լավ մրցաշրջան է անցկացնում։ Ֆուտբոլիստը դեռ չի երկարաձգել «Բորուսիայի» հետ իր պայմանագիրը, որը լրանում է 2027 թվականին։
Նշվում է, որ եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ, «Բորուսիան» պատրաստ կլինի վաճառել գերմանացուն, այլ ոչ թե անվճար բաց թողնել նրան։
Ադեյեմին այս մրցաշրջանում մասնակցել է ութ խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով երեք գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։