«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը ձախ ծնկի միջային կողմնակի կապանի վնասվածք է ստացել Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի «Վեստ Հեմի» դեմ խաղում (2-0), հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
26-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Նորվեգիայի՝ Իսրայելի (հոկտեմբերի 11) և Նոր Զելանդիայի (հոկտեմբերի 14) դեմ խաղերը։ Ֆուտբոլիստի վերադարձի ամսաթիվը դեռևս հայտնի չէ։
«Վեսթ Հեմի» դեմ խաղում Էդեգորը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց 30-րդ րոպեին։
2025/26 մրցաշրջանում նորվեգացին բոլոր մրցաշարերում յոթ խաղում կատարել է երկու գոլային փոխանցում։