Հայաստանի ազգային ընտրանին սկսել է մարզական հավաքը

Հայաստանի ազգային ընտրանին սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում և ֆուտբոլային ակադեմիայում, հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Հոկտեմբերի 11-ին մեր թիմը ժամը 20:00-ին կընդունի Հունգարիայի հավաքականին՝ Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական ընտրական փուլի երրորդ տուրում։ Երեք օր անց՝ հոկտեմբերի 14-ին, ժամը 22:45-ին, Հայաստանի ընտրանին Դուբլինում ուժերը կչափի Իռլանդիայի ազգային հավաքականի հետ։

Հավաքին միացել է նաև Ալաշկերտի պաշտպան Արսեն Սադոյանը։

Մարզական հավաքին ներկայում մասնակցում են հետևյալ ֆուտբոլիստները՝

  • Հենրի Ավագյան — Փյունիկ

  • Օգնյեն Չանչարևիչ — Նոա

  • Արսեն Բեգլարյան — Ալաշկերտ

  • Արսեն Սադոյան — Ալաշկերտ

  • Կամո Հովհաննիսյան — Արարատ-Արմենիա

  • Սերգեյ Մուրադյան — Նոա

  • Ստյոպա Մկրտչյան — Օսիեկ (Խորվաթիա)

  • Էրիկ Փիլոյան — Ուրարտու

  • Էդգար Գրիգորյան — Արարատ-Արմենիա

  • Գեորգի Հարությունյան — Պուշկաշ Ակադեմիա (Հունգարիա)

  • Էրիկ Սիմոնյան — Ուրարտու

  • Դավիդ Դավիդյան — Ռոտոր Վոլգոգրադ (Ռուսաստան)

  • Նարեկ Աղասարյան — Ուրարտու

  • Էդուարդ Սպերցյան — Կրասնոդար (Ռուսաստան)

  • Ուգոչուկվու Իվու — Ռուբին (Կազան, Ռուսաստան)

  • Կարեն Նալբանդյան — Ալաշկերտ

  • Կարեն Մուրադյան — Արարատ-Արմենիա

  • Ժիրայր Շաղոյան — Արարատ-Արմենիա

  • Էդգար Սևիկյան — Ակրոն (Ռուսաստան)

  • Արթուր Սերոբյան — Արարատ-Արմենիա

Վահան Բիչախչյանը, Արթուր Միրանյանը, Տիգրան Բարսեղյանը, Հրանտ Լեոն-Ռանոսը և Նաիր Թիկնիզյանը թիմին կմիանան հոկտեմբերի 7-ին, իսկ Լուկաս Զելարայանը կընթանա հավաքականին Բուդապեշտում