Հայաստանի Մ21 հավաքականի հայտացուցակն առաջիկա խաղերի համար

Հայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է թիմի կազմը Եվրո-2027-ի ընտրական փուլի առաջիկա խաղերի համար, հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

Դարպասապահներ – Դավիթ Դավթյան, Հայկ Ղազարյան (երկուսն էլ՝ ԲԿՄԱ Երևան), Գոռ Մատինյան (Ուրարտու)։

Պաշտպաններ – Ալյոշա Խաչատրյան, Պետիկ Մանուկյան, Մարկ Ավետիսյան, Սուրեն Ծառուկյան, Անդրանիկ Հակոբյան (բոլորը՝ ԲԿՄԱ Երևան), Արտյոմ Բանդիկյան (ԲԿՄԱ Մոսկվա), Մհեր Թառլոյան, Սերգեյ Մանուկյան (երկուսն էլ՝ Շիրակ)։

Կիսապաշտպաններ – Միշել Այվազյան, Վյաչեսլավ Աֆյան, Նարեկ Հովհաննիսյան, Համլետ Սարգսյան, Լևոն Բաշոյան, Արթուր Ասկարկան (բոլորը՝ ԲԿՄԱ Երևան), Էդգար Փիլոյան (Ալաշկերտ), Միսակ Հակոբյան (Արարատ-Արմենիա), Միսակ Հակոբյան (Պոդբրեժովա), Կառլեն Հովհաննիսյան (Փյունիկ), Երվանդ Սուքիասյան (ԻՄՍՏ)։

Հարձակվողներ – Արայիկ Էլոյան (Արարատ-Արմենիա), Էդիկ Վարդանյան (Ուրարտու), Արթուր Ղարիբյան (Սպարտակ Կոստրոմա)։

Հայաստանի երիտասարդական ընտրանին E խմբում հոկտեմբերի 10-ին մրցակցի դաշտում կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի Մ21 հավաքականի հետ, իսկ հոկտեմբերի 14-ին Կրեմոնայում կկայանա Իտալիայի Մ21-ի դեմ արտագնա հանդիպումը։