Ալեսանդրո դել Պիերո․ ««Միլանը» հիանալի հնարավորություն բաց թողեց»

Իտալիայի առաջնության վեցերորդ տուրն ավարտվեց, որի գլխավոր իրադարձությունը «Միլան» – «Յուվենտուս» հանդիպումն էր։

Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով, և թուրինյան ակումբի նախկին հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն կարծում է, որ այս արդյունքը ձեռնտու է «Յուվենտուսին», քանի որ «Միլանն» առավելություն ուներ։

««Յուվենտուսը» միավոր վաստակեց, իսկ «Միլանը» բաց թողեց հիանալի հնարավորություն՝ բոլորին իր վերադարձի մասին ամենահստակ ազդանշանը ուղարկելու համար», – Դել Պիերոյի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

Հիշեցնենք, որ «Միլանը» վերջին անգամ Իտալիայի առաջնությունը նվաճել է Ստեֆանո Պիոլիի գլխավորությամբ 2022 թվականին։