Խաբի Ալոնսոն ամփոփել է «Վիլյառեալի» հետ հանդիպումը

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ամփոփել է Լա Լիգայի 8-րդ տուրում «Վիլյառեալի» նկատմամբ տարած 3-1 հաշվով հաղթանակը։

«Շատ լավ զգացողություն է։ Շատ պահանջկոտ խաղ էր, և մենք խաղացինք լուրջ նպատակասլացությամբ և համառությամբ։ Շատ լավ հաղթանակ։

Մենք միշտ նույն մոտեցումն ունենք. փորձում ենք գերիշխել և խաղալ խաղադաշտում որքան հնարավոր է բարձր։ Մենք պետք է թիմային ֆուտբոլ խաղանք, խաղանք էներգիայով, և մենք ունեցանք մի քանի իսկապես լավ պահեր։

Ինձ շատ դուր եկավ Վինիսիուսի խաղը, և ոչ միայն նրա գոլերի պատճառով։ Նա անկայունացրեց պաշտպանությունը և ստեղծեց բազմաթիվ գոլային պահեր», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։