«Ռեալ Մադրիդը» հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Բրեմերի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի գինը կարող է խոչընդոտ հանդիսանալ «Լոս Բլանկոս» հնարավոր տեղափոխության համար։ Իտալական գրանդը Բրեմերին գնահատում է 60 միլիոն եվրո։ Սակայն «Ռեալ Մադրիդը» պատրաստ չէ այդքան գումար վճարել 28-ամյա պաշտպանի համար։
Այս մրցաշրջանում Բրեմերը մասնակցել է հինգ խաղի բոլոր մրցաշարերում՝ կատարելով երկու գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։