Մարտին Էդեգորը լուրջ վնասվածք է ստացել

«Արսենալի» կիսապաշտպան և ավագ Մարտին Էդեգորը ստացել է ձախ ծնկի միջային կողային կապանի վնասվածք, տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

26-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Նորվեգիայի հավաքականի առաջիկա խաղերը․ նա չի մասնակցի ԱԱ-2026-ի ընտրական փուլում Իսրայելի դեմ մրցավեճին, ինչպես նաև Նոր Զելանդիայի հետ նախատեսված ընկերական հանդիպմանը։

Էդեգորը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման՝ գրանցելով 2 գոլային փոխանցում։