Մանուել Նոյերը կրկնել է Թոմաս Մյուլերի ռեկորդը

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կրկնել է իր նախկին թիմակից Թոմաս Մյուլերի ռեկորդը։

39-ամյա գերմանացին օգնեց թիմին Բունդեսլիգայի վեցերորդ տուրում 3-0 հաշվով հաղթանակ տանել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ։

Bayern & Germany-ի տվյալներով՝ Նոյերն այժմ Գերմանիայի առաջնությունում իր կարիերայում տարել է 362 հաղթանակ՝ Թոմաս Մյուլերի ռեկորդը։

Հիշեցնենք, որ Մանուել Նոյերը «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2011 թվականից։