«Մանչեսթեր Սիթին» Ռոդրիին փոխարինող է գտել

Bild-ի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բավարիայի» կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչի ծառայություններով։

Ըստ աղբյուրի՝ 21-ամյա գերմանացին դիտարկվում է որպես իսպանացի կիսապաշտպան Ռոդրիի փոխարինող։

2025/26 մրցաշրջանում Պավլովիչը բոլոր մրցաշարերում խփել է մեկ գոլ ութ խաղում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։