«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապպեն գովաբանել է իր թիմակից Վինիսիուս Ժունիորի խաղը Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Վիլյառեալի» նկատմամբ 3-1 հաշվով հաղթանակի ժամանակ։
Այդ խաղում բրազիլացին դարձավ դուբլի հեղինակ, իսկ ֆրանսիացին աչքի ընկավ մեկ գոլով։
«Միշտ քո կողքին եմ», – գրել է Մբապպեն իր սոցցանցերի էջում։
«Մենք միասին ենք, եղբայրս», – ֆրանսիացուն պատասխանել է Վինիսիուսը։
Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում՝ խփելով վեց գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։ Մբապպեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 13 հանդիպում՝ խփելով 15 գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։