«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբի Մայնուն կարող է շարունակել իր կարիերան Իտալիայում, հայտնում է Tuttomercatoweb-ը։
Ըստ աղբյուրի՝ 20-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին»։ Իտալական ակումբը գլխավորում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կիսապաշտպանին ձեռք բերելու մրցավազքը։
Մայնուն այս մրցաշրջանում անցկացրել է հինգ խաղ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։