Ջորդան Փիքֆորդի տպավորիչ ցուցանիշը

Անգլիայի Պրեմիեր լիգայի յոթերորդ տուրում «Էվերթոնը» կընդունի «Քրիստալ Փելասին»։ Խաղը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 5-ին։ 31-ամյա դարպասապահ Ջորդան Փիքֆորդը ընդգրկվել է «Էվերթոնի» մեկնարկային կազմում առաջիկա խաղի համար։

Այս խաղը, եթե կայանա, կլինի դարպասապահի 300-րդը Պրեմիեր լիգայում «Տոֆիսի» կազմում։ OptaJoe-ի տվյալներով՝ Փիքֆորդը պատմության մեջ երկրորդ անգլիացի դարպասապահն է, որը մեկ ակումբի կազմում հասել է Պրեմիեր լիգայի 300 խաղի։

Միայն Դեյվիդ Սիմանը, որը 325 խաղ է խաղացել Լոնդոնի «Արսենալի» կազմում, ունի ավելի շատ։ «Էվերթոն» – «Քրիստալ Փելաս» խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 17:00-ին։