Հարի Մագուայրը կարող է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրը կարող է լքել Անգլիայի Պրեմիեր լիգան և տեղափոխվել Սաուդյան Արաբիայի լիգա, ըստ Sunday Mirror-ի լրագրողների։

Աղբյուրի համաձայն՝ փորձառու անգլիացու ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի երկու ակումբներ՝ «Ալ-Նասրը», որտեղ խաղում է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, և «Ալ-Իթիֆաքը»։

Մագուայրի տեղափոխությունը այս ակումբներից մեկը կարող է ավարտվել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Պաշտպանի պայմանագիրը «Կարմիր սատանաների» հետ ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա կեսերը։ Մագուայրի շուկայական արժեքը գնահատվում է 13 միլիոն եվրո։