Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 9-րդ տուրի հանդիպումն ավարտվեց առանց գոլերի․ գործող չեմպիոն «Նոան» արտագնա խաղում չկարողացավ հաղթել «Ուրարտուին»՝ բաժանելով միավորները (0:0)։
Ոչ-ոքին թույլ տվեց Սանդրո Պերկովիչի թիմին վաստակել 17-րդ միավորը և տեղավորվել առաջին երեքում։
Նույնքան միավոր ունի նաև «Ուրարտուն», որը մրցաշարային աղյուսակում եզրափակում է լավագույն քառյակը։