Fastex Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Գանձասարի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 11-րդ րոպեին խփեց Արթուր Սերոբյանը՝ ապահովելով Մանուել Տուլիպայի թիմի հաղթանակը՝ 1-0։
Այս հաջողությունից հետո «Արարատ-Արմենիան» 18 միավորով բարձրացավ երկրորդ հորիզոնական, իսկ «Գանձասարը» 6 միավորով շարունակում է մնալ իններորդ տեղում։