Էդի Հոու․ «Մենք այլընտրանք չունեինք»

«Նյուքասլի» մարզիչ Էդի Հոուն մեկնաբանել է կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնի՝ «Նոթինգհեմ Ֆորեսթ» տեղափոխվելու մասին:
22-ամյա անգլիացի կիսապաշտպանը «Ֆորեսթին» միացել է 2024 թվականի ամռանը՝ 41 միլիոն եվրոյով:

«Մենք գիտեինք, որ նրան վաճառում ենք մեծ զեղչով, բայց հակառակ դեպքում միավորներ կկորցնեինք: Մենք այլընտրանք չունեինք, քան վաճառել, բայց չէինք ուզում: Ես այն ժամանակ գոհ չէի դրանից և հիմա էլ գոհ չեմ», – Հոուի խոսքերն է մեջբերում Mail Sport-ը։

Անդերսոնը «Նյուքասլի» երիտասարդական համակարգի արգասիք է: Նա 55 խաղ է անցկացրել ավագ թիմի կազմում՝ կատարելով երեք գոլային փոխանցում: