«Լևանտեի» կամերունցի հարձակվող Էտտա Էյոնգը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», ըստ Diario Sport-ի։
Աղբյուրի համաձայն՝ «Բլաուգրանան» արդեն փորձել է ձեռք բերել 21-ամյա հարձակվողին մինչև ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը, երբ նա դեռ խաղում էր «Վիլյառեալում»։
Սակայն ակումբը չի կարողացել կնքել գործարքը ֆինանսական դժվարությունների պատճառով։ Այնուամենայնիվ, ըստ լուրերի, «Բարսելոնան» դեռևս հետաքրքրված է Էյոնգով։
Նրա հրաժարագինը «Լևանտեի» հետ կազմում է 30 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում հարձակվողը Լա լիգայի ութ խաղում խփել է հինգ գոլ և կատարել է երեք գոլային փոխանցում։
Կամերունցին ներկայումս Վինիսիուսի հետ կիսում է երրորդ տեղը լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակում։