«Բարսելոնան» հետաքրքրված է «Բորուսիայի» հարձակվողի ծառայություններով

Իսպանական Mundo Deportivo թերթի փոխանցմամբ՝ «Բորուսիայի» հարձակվող Քարիմ Ադեյեմին կարող է հանդես գալ «Բարսելոնայում»։ Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» հետաքրքրված է 23-ամյա հարձակվողով, ով շատ լավ մրցաշրջան է անցկացնում։

Նա դեռ չի երկարաձգել «Բորուսիայի» հետ իր պայմանագիրը, որը լրանում է 2027 թվականին։ Պնդվում է, որ եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ, «Բարսելոնան» պատրաստ կլինի վաճառել գերմանացուն, այլ ոչ թե անվճար բաց թողնել նրան»։

Ադեյեմին այս մրցաշրջանում մասնակցել է ութ խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով երեք գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։