ՊՍԺ-ն կարող է անվճար ձեռք բերել «Բարսելոնայի» ֆուտբոլիստին

ՊՍԺ-ն հետևում է պաշտպան Էրիկ Գարսիայի իրավիճակին, որի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ լրանում է 2026 թվականի ամռանը։ Փարիզեցիները կարող են բանակցություններ վարել 24-ամյա ֆուտբոլիստի հետ, եթե նա չկարողանա երեք ամսվա ընթացքում նոր պայմանագիր կնքել կատալոնական ակումբի հետ, հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Բլաուգրանայի» նպատակն է երկարաձգել Գարսիայի պայմանագիրը մինչև 2030 թվականը։ Սակայն պաշտպանի հետ բանակցությունների ձգձգումը զարմանալի է, մինչդեռ մյուս խաղացողների հետ բանակցությունները ավելի արագ են ընթանում։ Իսպանացին ցանկանում է շարունակել իր կարիերան «Բարսելոնայում»։

Էրիկ Գարսիային բարձր է գնահատում ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեը, որի ղեկավարությամբ պաշտպանը նորամուտը նշեց Իսպանիայի հավաքականում։

Ֆուտբոլիստը «Բարսելոնայում» է 2021 թվականի ամռանից։ Այս ընթացքում Գարսիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 124 խաղի՝ խփելով յոթ գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։