Caught Offside-ի փոխանցմամբ՝ «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Ուորեն Զաիր-Էմերին կարող է կարիերան շարունակել Անգլիայում։
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի ֆուտբոլիստով հետաքրքրված է «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին»։ Երկու ակումբներն էլ կարող են փորձել ձեռք բերել կիսապաշտպանին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Գործարքի արժեքը, ենթադրաբար, կկազմի 80 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զաիր-Էմերին ցանկանում է մնալ փարիզյան ակումբում՝ չնայած մեկնարկային կազմում տեղը կորցնելուն։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականը։