«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը շուտով կարող է լքել իր պաշտոնը։
Այս մասին հայտնել է The Telegraph-ի լրագրող Ջեյմս Դաքերը։
Աղբյուրի համաձայն՝ պորտուգալացի մասնագետը կարող է հեռացվել, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվի «Սանդերլենդին» Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրում։
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սանդերլենդի» խաղը կկայանա այսօր, մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 18։00-ին։