«Ռոման» հույս ունի երկարաձգել թիմի հարձակվող Պաուլո Դիբալայի պայմանագիրը։ Արգենտինացի աստղի ներկայիս պայմանագիրը լրանում է հաջորդ ամռանը։
Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ ակումբը բանակցություններ է սկսել 31-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի շուրջ։ «Գայլերի» ղեկավարությունը պլանավորում է հարձակվողի պայմանագիրը երկարաձգել մինչև 2028 թվականի կեսերը։
Պաուլո Դիբալան այս մրցաշրջանում մասնակցել է «Ռոմայի» երեք խաղի, որոնցից վերջին մի քանիսը բաց է թողել ազդրի վնասվածքի պատճառով։